newsbook.am-ը գրում է, որ լուսանկարում պատկերված տղամարդը Մամիկոն Բագրատունին է, որին մտերիմները դիմում են որպես Մոշ: Օրերս երիտասարդը լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այն պահին, երբ վարչապետն այցելել է երևանյան սուպերմարկետներից մեկը գների հետ կապված հարցերը տեղում պարզելու: Լուսանկարը թյուրըմբռման տեղիք է տվել. սոցցանցերի որոշ օգտատերեր վրդովված գրառումներով փորձել են հարցադրում անել, թե կասկածելի բարոյական նկարագրով երիտասարդն ի՞նչ գործ ունի Փաշինյանի հետ:
Oգտատիրոջ գրառումն ուշադիր կարդացողները կհասկանային, որ իրականում որևէ կապ չկա նրանց միջև, պարզապես Մոշը որսացել է պահն ու որոշել է լուսանկարվել Փաշինյանի հետ՝ լուսանկարը վերնագրելով «Թավշյաներով»:
Պարզվում է, որ Մոշի հիմնական զբաղմունքը կամ «մասնագիտական կողմնորոշումը» կանայք են, ընդորում՝ ամուսնացած կանայք: Վերջինիս հաջողվել է բազմաթիվ կանանց գլուխ պտտեցնել, ապա անցնել գործողությունների բուն ծրագրին՝ հենվել նրանց վրա ու ապրել: Վերջինս իրենով արած կանանց պարբերաբար հորդորել է գումար տրամադրել իր ծախսերի համար, իրեն լավ աչքով նայել, որպեսզի սիրո չափաբաժնում փոփոխություններ չգրանցվեն: Հետաքրքիր զուգադիպությամբ Մոշն ընտրել է ճանաչված մարդկանց կանանց ու հարազատներին:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: