«Սասնա ծռերի» անդամներից մեկն ազատվեց կալանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով նիստը։

Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ իր պաշտպանյալ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։

«Հովհաննես Վարդանյանի մոտ առկա է քրոնիկական բրոնխիտ և պարբերական (երևանյան) հիվանդություն, որի պատճառով նա հաճախակի նոպաների մեջ է հայտնվում»,- ներկայացրեց պաշտպանը։

Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ Հովհաննես Վարդանյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխարինեց ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցով։։




Լրահոս