
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ խորհրդարանում այսօր ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների անդամների միջև թեժ վիճաբանություն սկսվեց:
Ընդմիջումից հետո Արմեն Աշոտյանը ցանկացավ պատասխանել Միքայել Մելքումյանին, ով Սերժ Սարգսյանի մասին խոսելիս նրան ասել էր բռնապետ, սակայն այդ պահին Ծառուկյան խմբակցությունից Արթուր Մանուկյանն արձագանքեց. «Էշ-էշ մի′ խոսա»:
Այնուհետ, իրավիճակը լարվեց. միջամտեցին ՀՀԿ-ից Միհրան Պողոսյանը և Վահրամ Բաղդասարյանը, մի շարք պատգամավորներ տեղերից բարձրացան, կուտակվեցին նիստերի դահլիճի կենտրոնում: Նապոլեոն Ազիզյանը Աշոտյանին դուրս տարավ, որպեսզի կրքերը հանգստանան:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: