Բնական է, որ Արցախի հարցի կարգավորումը պատկերացնում ենք նրանց ինքնորոշման պահպանմամբ: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե չի կարծում՝ կլինի այլ քաղաքական գործիչ, որ այլ տեսակետ կարտահայտի:
Նրա խոսքով` կառավարության ծրագրով փորձել են քաղաքական հարթակ բերել այն, ինչ պակասում է: Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին հորդորել է երեք ամիս սպասել` խոստանալով, որ ամեն ինչ լավ կլինի, Փաշինյանը նշեց. «Եթե Սերժ Սարգսյանն այդպիսի բան է ասել, նա շարունակում է չտիրապետել Հայաստանում հաստատված իրավիճակին»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: