«ՀՀԿ-ն մերժողական ընդդիմություն չի լինելու». ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն մերժողական ընդդիմություն չի լինելու, քննադատելու է փաստարկված։ Այս մասին ՀՀԿ Գործադիր Մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, իրենք որոշել են լինել կառուցողական ընդդիմություն եւ կառավարության գործունեությունը քննադատելու են ըստ էության եւ փաստերով: «Մենք քննադատելու ենք փաստարկված, այլ ոչ թե ասելու ենք ձեր սանրվածքը մեզ դուր չի գալիս կամ դուք շատ երիտասարդ եք եւ չպետք է լինեք նախարար: Դա քաղաքական մոտեցում չէ: Մենք գնալու ենք առողջ քննադատության ճանապարհով»,-նշեց Շարմազանովը։

Նա նշել է, թե ՀՀԿ-ն երկար տարիներ իշխանություն է եղել, շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել ապակառուցողական ընդդիմություն ու չի պատրաստվում գնալ այդ ճանապարհով:




Լրահոս