Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն կողմ քվեարկած ԲՀԿ-ականը մերժում է ստացել Փաշինյանի կողմից. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ դառնալու հավակնություններ ունի Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ Կարեն Համբարձումյանը: Նման հավակնություններ ուներ նաև «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Մերուժան Սիմոնյանը, սակայն վարչապետ Փաշինյանը դեմ էր եղել այդ թեկնածությանը՝ պատճառաբանելով, որ Սիմոնյանը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն: Համբարձումյանը անցյալ տարի առաջադրվել էր Սիսիանի քաղաքապետի թեկնածու, բայց որպես թեկնածու չմասնակցեց ընտրությանը՝ ինքնաբացարկ ներկայացնելով:

Սյունիքի մարզը ևս հանձնվել է ԲՀԿ-ին, և ինչպես բոլոր մարզերում, մարզպետը պետք է լինի մի մարդ, ով կկարողանա պայքարել մարզն իրենց սեփականությունը համարող ֆեոդալական կլանների դեմ: Սյունիքի դեռևս գործող մարզպետ Վահե Հակոբյանը արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում թողնել այդ պաշտոնը, ինչից կարելի է հետևություն անել, որ նա պատրաստվում է մարզը անջատել Հայաստանից, ինչի դեպքում է միայն հնարավոր Հայաստանի նոր կառավարության իրավասության դադարեցումը մարզի վրա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս