Քեֆ անող քեֆը չի պակսի. ինչու էին ՀՀԿ-ականները հավաքվել Արայիկ Գրիգորյանի աշխատասենյակում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ական պատգամավորների համար առանձնահատուկ օր էր: Նախկինում միայն Սերժ Սարգսյանին հաճոյանալու եւ ՀՀԿ-ին օգնելու համար էին կոճակ սեղմող պատգամավորները երկար ժամանակ մնում խորհրդարանում, իսկ երեկ էլ ստիպված էին այդպես վարվում արդեն Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու համար: Սակայն այդ նույն գործարարներն ու կոճակ սեղմողներն իրենց համար զբաղմունք էին գտել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վաղ առավոտից մեծ թվով պատգամավորներ իրենց օրը սկսեցին եւ ավարտեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանի աշխատասենյակում, ում տանն էլ նաեւ օրեր առաջ հավաքվել էին արդեն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եվ ընդմիջումից ընդմիջում Արայիկ Գրիգորյանի սենյակակիցներն այնտեղից դուրս էին գալիս ալկոհոլ օգտագործած վիճակում. ի դեպ, Գրիգորյանը միանգամից երեք աշխատասենյակ է զբաղեցնում երկրորդ հարկում. միջանցքի վերջում Գրիգորյանի հյուրերը երեկ մեծ թիվ էին կազմում՝ Աշոտ Արսենյան, Արկադի Համբարձումյան, Նահապետ Գեւորգյան, Արտակ Սարգսյան եւ այլք: Ընդ որում` ընդմիջումից ընդմիջում նրանք չէին փոխվում: Եվ այդ նույն մարդիկ մինչեւ վերջ մնացին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու համար:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս