Տեսչական մարմնի ղեկավարը երկու բազմաբնակարան շենք ունի. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանը, ով վերջերս է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Նավասարդյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք, որից երկուսը բազմաբնակարան բնակելի շենք, իսկ մեկն էլ՝ այգետնակ: Նրան է պատկանում նաև երկու ավտոմեքենա՝ «MAZDA CX-5 2.5» և «VOLKSWAGEN GOLF 2.0» մակնիշների:

Ունի փոխառություններ՝ 150 հազար ԱՄՆ դոլարի չափով: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 109 հազար դրամ, 26 հազար 157 ԱՄՆ դոլար և 3004 եվրո: Եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 487 հազար դրամ, որից 459 հազար և 53 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 975 հազար դրամը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս»:

Ավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս