Լեհաստանի Սեյմը հունիսի 7-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին համացանցի իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։
«Րոպեներ առաջ, 2018 թվականի հունիսի 7-ին, Լեհաստանի Սեյմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը»,- գրել է նա։
Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:
Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի կողմից: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը: