
Հունիսի 19-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում: Հարցը զեկուցեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Նա ներկայացրեց, թե ինչ հարցեր են ընդգրկված լինելու արտահերթ նիստի օրակարագում: Ընդ որում` կան օրենքի փոփոխություններ, որոնք երկրորդ ընթերցմամբ են քննարկվելու, սակայն կան օրենքներ հենց առաջին ընթերցմամբ քննարկվելիք: