Ինչ զենքով են արձակվել կրակոցները. նոր մանրամասներ Սևանում տեղի ունեցած դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Նաև «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ պարզվել է տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց հետաքրքրվել` ովքեր են միջադեպի մասնակիցները: Ի պատասխան` մեզ տեղեկացրին, որ Սևանի դատարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որն ուղեկցվել է բռնությամբ:

Նախ նշենք, որ այս տարվա հունվարի 7-ին սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը: «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել:
Սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Մեխակ Հարությունյանը: Վերջինիս նկատմամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սպանության փորձ էր կատարվել:

Եվ ահա, ՀՀ ՔԿ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ այսօր միջադեպի տեղի է ունեցել այս գործով դատական նիստից առաջ: Մեխակ Հարությունյանի հարազատների և տուժող կողմի մտերիմների միջև վիճաբանություն է ծագել, ապա` բռնություն է գործադրվել Հարությունյանի հարազատների նկատմամբ, արդյունքում արձակված կրակոցներից տուժել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի 63-ամյա եղբայրը: Կրակոցներն արձակվել են որսորդական հրացանից, որը հանձնվել է վարույթն իրականացնող մարմնին:




Լրահոս