Որքան կկազմի ներտնային գազասպառման համակարգի սպասարկման վճարի չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարների չափը հնարավոր է առաջիկայում նվազի: Ի դեպ, այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից: Այդ պատճառով փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունից, սակայն մեզ այնտեղից փոխանցեցին, որ սպասարկման սակագնի չափը որոշում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը. «Այդ խոսակցությունները կան, բայց մենք չենք սակագին որոշողը, այլ ՀԾԿՀ-ն»:

Իսկ ահա ՀԾԿՀ-ից այս հարցին մեզ կարճ-կոնկրետ պատասխանեցին` նշելով, որ նման հարց չի քննարկվում, օրակարգում չկա: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը ՀԾԿՀ-ի հետ միասին քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հնարավորությունները: Թե ինչ արդյունք կունենան այդ քննարկումները, ժամանակը ցույց կտա:




Լրահոս