
Փաստաբան Նարինե Մկրտչյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել փաստաբանական գործունեության՝ ուժը կորցրած արտոնագիրը նախաքննական մարմնին ներկայացնելու եւ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում կասկածյալի քննչական գործողություններին մասնակցելու համար:
Ասել է թե` փաստաբանն ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է ներկայացրել քրեական վարույթ իրականացնող մարմին, մինչդեռ դրա իրավունքը չուներ: Նշենք, որ նման դեպքեր նախկինում էլի են գրանցվել, պարզապես այն ժամանակ քրեական գործեր չեն հարուցվել: