
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդին` Արամ Մանուկյանն ազատվեց կալանքից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց որոշումը: Ըստ դատավորի որոշման` Արամ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվում է պատգամավորների երաշխավորագրերով:
Հիշեցնենք՝ այսօր «Ելք դաշինքի» պատգամավորներ Հակոբ Կոնջորյանը եւ Ալեն Սիմոնյանը երաշխավորագրեր էին ներկայացրել դատարան՝ վճարելով 1 մլն դրամ գումար։ Անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել նաեւ «Ծառուկյան դաշինքի» 7 պատգամավոր։