
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եվրոպական ներդրումային բանկի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հետ միասին այցելել է քաղաքապետարանի ենթակայության համար 110 մանկապարտեզ, որն ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրում ներառված նախակրթարանների շարքում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ իրականացված աշխատանքների արդյունքում կստեղծվի ավելի անվտանգ միջավայր մանկապարտեզների սաների, դաստիարակների և այլ աշխատակիցների համար:
Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Եվրոպական Միության հարևանության երկրների վարկավորման գործառույթների արևելյան բաժնի ղեկավար Լիոնել Ղապայը: