
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրաժարվել է գլխավորել «Ռեալը»:
Ըստ «Gianlucadimarzio»-ի իտալացուն դուր չի եկել այն, որ լոնդոնյան ակումբը փորձում է նրան փոխարինող գտնել, առանց իր պաշտոնանկության: Կոնտեն կարծես, թե չի պատրաստվում հեռանալ մինչև իր պայմանագրի ավարտը:
Այն բանից հետո, երբ Զինեդին Զիդանը լքեց «արքայական» ակումբը, «Ռեալը» Կոնտեին համարում էր թիմի մարզչը լինելու հավանական տարբերակների մեկը:
Բացի այդ Կոնտեն վստահ չէ, որ «Ռեալի» ներկայիս կազմը կմնա իր տրամադրության տակ նոր մրցաշրջանում: