ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ դատարանի դահլիճից ազատ են արձակվել Սարի թաղի գործով կալանավորվածներից 10-ից 4-ը: Նրանցից 3-ի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ մեկն ազատ է արձակվել գրավի դիմաց:
Նշենք, որ ազատ են արձակվել Էդուարդ Զեյթունյանը, Հրայր Իսախանյանը, Հարություն Թորոսյանը, Անդրանիկ Քյոսեյանը: Անդրանիկ Քյոսեյանի համար վճարվել է 700 հազար դրամ գրավ:
Հիշեցնենք, որ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ, որից հետո 10 անձ կալանավորվեց: