
2014 թվականին ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սնանկ ճանաչվեց: Խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի ընկերությունը պարտքեր էր կուտակել: Պարտատերերի թիվն անցնում էր հարյուրը: Հատկանշական է, որ մինչ այդ նույն 2014-ին «Արմավիան» ՀՀ 11-րդ հարկատուն է եղել:
Ընկերության վճարած հարկերը կազմել են մոտ 7,2 մլրդ դրամ: Գործարար Բաղդասարովին էր պատկանում նաեւ «Միկա» ֆուտբոլային ակումբը, որը նույնպես փակվել է: Բաղդասարովի «Միկա կենաց ջուր» ձեռնարկությունը, որ զբաղվում էր գինու, կոնյակի արտադրությամբ, նույնպես սնանկ ճանաչվեց: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գործարար Միխայիլ Բաղդասարովի հետ պարզելու համար, թե ինչով է նա այժմ զբաղված, ինչ իրավիճակ է գործնական դաշտում եւ արդյոք եւս մեկ անգամ կորոշի բիզնես հիմնել Հայաստանում:
Նրա հետ հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: