Շտապ. Ի՞նչ իրավիճակ է Նախիջևանի սահմանին. ի՞նչ գործողություններ է թույլատրել հայկական զինուժն այնտեղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ամիսներ շարունակ հայկական սահմանի Նախիջևանի հատվածում լարված վիճակ է։ Եվ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն ակտիվորեն տարածում են տեղեկություն այն մասին, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժը հող է ազատագրել, ազատ մուտք ու ելք ունեն այնտեղ։ Խոսքը սահմանամերձ ավերված Գյուննութ գյուղի մասին է։ Մինչդեռ իրականում սահմանին այլ իրավիճակ է։

ArmLur.am-ի տեղեկություններով, օրեր առաջ Ադրբեջանը դիմել է, և հայկական զինուժը թույլատրել է ադրբեջանական կողմին մոտ 3 մեքենայով մտնել ավերակ Գյուննութ գյուղի հարավային մաս, որտեղ գերեզմաններն են, աղոթել, լուսանկարվել և հեռանալ։ Բայց, ինչպես երևում է, հայկական զինուժի մարդասիրական քայլը հերթական անգամ ազերիներն այլ կերպ են փորձում մատուցել։ Իրականում ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Նախիջևանի հատվածում իրավիճակը ամբողջությամբ վերահսկելի է հայկական զինուժի կողմից։




Լրահոս