Հրաժարական չեմ տալու. հիմա ի՞նչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել. Արամ Դանիելյան. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարության նիստում վերջնականապես փոփոխվեցին և նշանակվեցին բոլոր մարզպետները։ ՀՀԿ-ական մարզպետները գնացին, սակայն ՀՀԿ-ական քաղաքապետերը չեն շտապում և հայտարարում են, որ իրենք շարունակելու են աշխատել և որևէ խոչընդոտ չեն տեսնում այլ քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ աշխատելու մեջ։ Նման հայտարարություն «Ժամանակ»-ի հետ զրույցում արդեն արել է Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը, երեկ էլ՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը։ «Հրաժարական չեմ տալու. հիմա ի՞նչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել: Ճիշտ է, ինքը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին – խմբ.) Սասունի թիմի անդամն է, բայց դե մեկը մյուսի հետ կապ չունի, կապ չեմ տեսնում։ Մենք կարող ենք իրար հետ աշխատել և բարօրություն բերել քաղաքին»,- նշեց Դանիելյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս