Հիմա հերթը Աշոտյանինն ու Շարմազանովինն է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ Դուք գործադիր չգնացիք, առաջարկ չեղա՞վ․ «Իմ քայլի» ամենաակտիվ անդամներից էիք։ Քայլեցիք ողջ ընթացքում Նիկոլի հետ, չքայլածները բոլորը պաշտոններ ստացան գործադիրում, Դուք՝ ոչ։ Հիմա էլ խմբակցության ղեկավարի հարցն է հարցականի տակ՝ ասացինք «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանին։ «Գիտեք, ես մեկ տարի է, ինչ աշխատում եմ Ազգային ժողովում եւ կարծում եմ, որ պետք է շարունակեմ այստեղ եւ ոչ թե գործադիրում լինել»։ Առաջարկ չեղա՞վ։ «Ես չեմ սպասում առաջարկների, երբ առաջադրվեցի Ազգային ժողովում, ես ինքս ինձ առաջադրեցի, առաջարկեցի իմ թեկնածությունը։ Էնպես որ՝ ես ցանկացած պարագայում կարող եմ ներկայացնել իմ թեկնածությունը գործադիրի համար, իհարկե՝ որոշողը կլինի Նիկոլ Փաշինյանը, բայց ես չեմ հավակնում, ինձ դուր է գալիս Ազգային ժողովը․ կառավարություն գնացածները շատ ավելի ծանրաբեռնեցին իրենց»։

Որպես իշխանություն՝ ինչպե՞ս կվերաբերվեք, որ հիմա էլ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը կամ, ասենք, Արփինե Հովհաննիսյանը «հրթիռ արձակեն»՝ բողոքի գունավոր ճայթյուն բաց թողնեն՝ ընդդեմ ձեր իշխանության։ «Ի նշան ի՞նչ բողոքի»։ Դե, ասենք, որ Արարատ Միրզոյանը «թիվ մեկ բորտով» է թռչում, որ արագաչափերը հանվում եւ չեն հանվում, թոշակներն ու աշխատավարձերը թռիչքաձեւ չեն բարձրանում, էն սփյուռքի նախարարն էլ «Անասնաֆերման» չի կարդում։ «Դե, գիտեք, մարդիկ ազատ են եւ կարող են իրենց դիրքորոշումներն ամբողջովին ու ազատ արտահայտել»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս