ՊԵԿ-ը ստուգումներ ա՞նց է կացրել «Գրանդ Քենդի»-ում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր կառավարության ձեւավորումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ հանձնարարականներից մեկը վերաբերում էր գործարար դաշտում պատշաճ ստուգումներ անցկացնելուն: «Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեից փորձեց պարզել, թե արդյոք իրականացվելու են ստուգումներ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում, որն, ինչպես հայտնի է, միացել էր համաժողովրդական շարժմանը:

«Այդ ընկերությունն ընդգրկված է եղել 2016-2017 թթ. համար հաստատված ստուգումների տարեկան ծրագրում, որի համաձայն՝ ընկերությունում իրականացվել է համալիր հարկային ստուգում: Դրա արդյունքներով 2017թ. ընկերությանը առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություններ՝ 34, 6 մլն դրամի չափով»,- նշված է նրանց պատասխանի մեջ:

Միաժամանակ ՊԵԿ-ից պարզաբանել են, որ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն ընդգրկված է 2017-2018 թթ. համար հաստատված ստուգումների տարեկան ծրագրում, հետեւաբար վերջինիս մոտ առաջիկայում նախատեսվում է իրականացնել համալիր հարկային ստուգում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս