
«Երևան» ակումբը (Նախկին «Փյունիկ») մարզիչ արմեն Գյուլբուդաղյանցը կհեռանա թիմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական գործունեությունը կշարունակի Հայաստանի երիտասարդական հավաքականում, այդ իսկ պատճառով «Փյունիկ» ՖԱ-ն բանակցություններ է վարում ռուս հայտնի մասնագետ Անդրեյ Տալալաևի հետ: Հունիսի 12-ին պաշտոնապես կհայտարարվի նոր մարզչի անունը:
Արմեն Գյուլբուդաղյանցը կշարունակի աշխատանքը «Փյունիկ»-ում որպես սպորտային տնօրեն: