
Քիչ առաջ ArmLur.am-ը հրապարակեց «Շիրակի նորանշանակ մարզպետը հաշվեհարդար կտեսնի ՀՅԴ-ական թեկնածուի հետ» վերտառությամբ նյութ, որի հետ կապված մարզպետարանի լրատվական բանիժ փոխանցվել է պարզաբանում:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հերքում է այդ տեղեկությունը` նշելով, որ կայքում տեղ գտած վերը նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին Կարեն Սարուխանյանն ու Գյումրու Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը ունեն նորմալ հարաբերություններ:
Այդ նույն նյութում կա ևս մեկ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա, այն է՝« Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները չգերազանցեցին 400-ը»: Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրություններում հավքել է 638 ձայն: