Ըմպելիք, որը կօգնի դիմանալ ամռան տապին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան երեկոներն անցկացնելու լավագույն միջոցն ընկերների հետ հավաքույթներն են, որոնք, սակայն, հնարավոր չէ պատկերացնել՝ առանց զովացուցիչ ըմպելիքների: Նախքան ընկերներին հավաքույթի հրավիրելը՝ առաջարկում ենք Ձեզ տնային պայմաններում պատրաստել ամառային թեթև ըմպելիք, որը կօգնի դիմանալ արևի կիզիչ տաքությանը:

Բաղադրիչներ

Կիտրոն – 2 հատ Շաքարավազ – 200 գ Ջուր – 1 լ Սառույց

Պատրաստման եղանակը

Կտրատեք կիտրոնները և դրեք բլենդերի մեջ: Ավելացրեք ջուրը, շաքարավազը և սառույցը: Խառնեք 1 րոպե: Ըմպելիքն անցկացրեք մանր մաղի միջով:




Լրահոս