Ինչպե՞ս վերականգնել մազերի խտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր հասակում մարդիկ ունենում են տարբեր որակի, բայց խիտ մազեր: Սակայն «բնության այս պարգևը» ոչ բոլորին է հաջողվում պահպանել: Պատճառները տարբեր են․ սթրեսներ, երկարատև հիվանդություն, թերի սնունդ, վատ խնամք և շատ ուրիշ պատճառներ:
Այժմ մի քանի խորհուրդ, թե ինչպես վերականգնել մազերի խտությունը:

Խորհուրդ առաջին: Փոխեք ապրելակերպը: Եթե ուտում եք արագ սնունդ, քնում եք օրը 3-4 ժամ, մարզանքի մասին ընդհանրապես չեք հիշում, ապա շքեղ մազեր ունենալու հավանականությունը գրեթե հավասար է զրոյի: Որտեղ էլ հետազոտվեք, ինչքան էլ թանկ դեղեր ընդունեք միևնույն է, արդյունքը կարող է լինել ժամանակավոր: Չէ՞ որ մազերը ձեր առողջության ցուցիչներն են:

Խորհուրդ երկրորդ: Հնարավորության դեպքում դիմեք բժշկի: Մազաթափության պատճառը հասկանալու համար հարկավոր է հետազոտվել կլինիկայում:

Խորհուրդ երրորդ: Համբերատար եղեք: Սիրելի կանայք, դուք ձեր մազերը կորցրել եք ոչ մեկ- երկու տարում: Ուրեմն պետք չէ հրաշքի սպասել՝ բուժումը երկարատև կլինի: Որոշակի նկատելի արդյունքի կհասնեք լավագույն դեպքում մեկ տարի հետո:

Խորհուրդ չորորդ: Շատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը, որը ֆինանսական ներդրումներ չի պահանջում, ժամանակի ծախսը մինիմալ է, իսկ արդյունավետությունը շատ բարձր։
Ուշադրություն. պատրաստ եղեք նրան, որ սկզբնական շրջանում մազաթափությունը ավելի ինտենսիվ կլինի: Սակայն միայն սկզբնական շրջանում, իսկ 4-5 ամիս անց կսկսվի մազերի աճը:

Խորհուրդ հինգերորդ: Նվազագույնի հասցրեք կամ ընդհանրապես հրաժարվեք տարբեր տեսակի մուսերի, լաքերի, ֆենի օգտագորումը: Նույնը կարող եմ ասել մազերը ներկելու, ուղղելու, գունաթափելու …մասին:

Խորհուրդ վեցերորդ: Պարբերաբար կտրեք մազերի ճյուղավորված ծայրերը: Մազերը սկսում են «շնչել» և աճը լավանում է:

Խորհուրդ յոթերորդ: Ցուցաբերեք ընդհանրական մոտեցում և որոշ ժամանակից կհասնեք հիանալի արդյունքների:




Լրահոս