
Այսօր՝ հունիսի 10-ին տեղական ՏԻՄ հերթական ընտրություններ են ընթանում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում: Նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: