Հայաստանից Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել է 122 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7%-ով պակաս։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում «ՏուրՍտատ» գործակալության տվյալները։
Այս տարի Ռուսաստան ներգնա տուրիզմն աճում է Հարավ-Արևելյան Ասիայի ու Եվրամիության երկրների զբոսաշրջիկների հաշվին։ Արտասահմանյան երկրների Ռուսաստան զբոսաշրջային այցերի ընդհանուր քանակն ընթացիկ տարվա հունվար-մարտին կազմել է 4,3 մլն, ամբողջ անցյալ տարվա ընթացքում՝ 24 մլն։
Ռուսաստան ներգնա զբոսաշրջության 10 երկրները.
Ուկրաինա, 1,556 հազ. (-1% 2017թ. առաջին եռամսյակի համեմատ)
Ղազախստան, 656 հազ. (0%)
Չինաստան, 216 հազ. (+18%)
Ֆինլանդիա, 204 հազ. (-13%)
Ադրբեջան, 193 հազ. (+7%)
Լեհաստան, 163 հազ. (-14%)
Հայաստան, 122 հազ. (-7%)
Մոլդովա, 111 հազ. (+4%)
Աբխազիա, 105 հազ. (+14%)
Ղրղզստան, 88 հազ. (+6%)։