Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից Զինեդին Զիդանի հեռանալը:
«Ինձ չզարմացրեց Զիդանի որոշումը հեռանալ «Ռեալից»: Կարծում եմ, որ դա խելամիտ ընտրություն էր»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Telefoot-ը:
Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալը» գլխավորում էր 2016 թվականից: