
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար:
«Քիչ առաջ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ եւ երաշխավորագիր ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար», – գրել է նա:
Երաշխավորության մեջ էլ ասվում է. «Սույնով երաշխավորում եմ, որ մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց»: