
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վահագն Էլոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական
ծառայություն» մեդալով։