Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվել է Հայաստանի ժամանակակից արվեստի կարևորագույն դրսևորումներից մեկի՝ «3-րդ հարկ» արվեստային շարժման 30 ամյակին նվիրված գիտաժողով:
«3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց» գիտաժողովը«3-րդ հարկ» շարժման 30-ամյակիննվիրվածբազմաբնույթ միջոցառումների ամփոփումն էր, որին2017թ. նախորդել էին«30 աստիճան դեպի 3-րդ հարկ» ցուցադրությունը և հանրային դասախոսությունների շարքը: Գիտաժողովը նպատակն էր քննարկել «3-րդ հարկ» շարժման գործունեությունը և այսօրվա արվեստի հետ փոխհարաբերությունների խնդիրը:
««3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց» խորագրով գիտաժողովը Կենտրոնի կրթական գործունեության շրջանակներում առաջին նման նախաձեռնությունն էր, որի շրջանակներում հատկապես կարևորվում էր երիտասարդների ներգրավումը:
Կարծում ենք՝ այնկնպաստի նոր հետազոտական հարթակի ստեղծմանը և Հայաստանի ժամանակակից արվեստիուսումնասիրություններիհետագա ընդլայնմանը: Շնորհակալ ենք BeelineArmenia-ին այս կարևոր նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար»,- ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Մենք ուրախ ենք աջակցելԳաֆէսճեան արվեստի կենտրոնի այս նախաձեռնությանը, քանի որ գիտակցում ենք Հայաստանում գիտության զարգացման և նոր մոտեցումների կիրառման կարևորությունը։ Վստահ եմ, որ նման ուսումնասիրություններն ու քննարկումները թույլ կտան ճիշտ գնահատել անցյալի ձեռքբերումները և դրական ազդեցություն կունենան ապագայում Հայաստանի արվեստի ու արվեստագիտության ոլորտների զարգացման վրա», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«3-րդ հարկ» շարժումը ձևավորվեց 1987թ-ին՝ քաղաքական բեկումնային ժամանակաշրջանում և որոշիչ դերակատարում ունեցավ Հայաստանի ժամանակակից արվեստի հետագա զարգացման և նոր պրակտիկաների հաստատման գործում։