Քաշաթաղի շրջանի ցանքատարածությունները զգալի տուժել են կարկուտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի մեկին տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել Քաշաթաղի շրջանի ցանքատարածություններին:

Քաշաթաղի շրջանի ցանքատարածությունները զգալի տուժել են կարկուտից

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Արամ Բադալյանը՝ նշելով, որ վնասի չափերը ճշտելու համար ոլորտի մասնագետները տեղում ուսումնասիրություններ են կատարել:

Նրա խոսքով՝ իրենք լինելով կարկտահարված ցանքատարածություններում կատարել են չափագրումներ, ինչպես նաև հողօգտագործողներին ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվություններ:

Ա. Բադալյանը մանրամասնել է, որ Քաշաթաղի շրջանում տուժել է 5650 հեկտար գյուղատնտեսության նշանակության հողատարածք, որից 944 հա ցորեն, 4557 հա գարի, 25 հա հաճար, 13 հա եգիպտացորեն, 10 հա առվույտ, 20 հա կորնգան, 50 հա բանջարեղեն, 7 հա բանջարաբոստանային կուլտուրաներ և 24 հա այգի: Ընդհանուր առմամբ՝ 5650 հա ցանքսից 100%-ով վնասվել է 5372 հա:

Խոսելով հողօգտագործողների կրած վնասների փոխհատուցման մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ վերջիններիս աջակցելու հարցի շուրջ գյուղատնտեսության նախարարությունում քննարկումներ են ընթանում:




Լրահոս