Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 67 տարեկան:
Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թվականից։ 1968 թվականից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թվականից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974 թվականին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992 թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993 թվականից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005 թթ.՝ ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-1998 թվականներին եղել է ՀՀԿ նախագահ, 2005 թվականին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998 թվականից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ։
ՀՀ նախագահի 2000թ. մայիսի 12-ի հրամանագրով նշանակվում է ՀՀ վարչապետ։ Ղեկավարել է կառավարությունը մինչեւ 2007թ մարտ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:
Պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով։