Քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամը կլուծարվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում կլուծարվի ԳԱԱ Քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամը: ԳԱԱ-ն այս հարցով հունիսի 8-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Գործը կքննի դատավոր Ռուբեն Ափինյանը: Նշենք, որ հիմնադրամի տնօրենը գեներալ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանն է:

Նա հիմնադրամը հիմնադրել էր դեռ 2003 թվականին: Սակայն, ինչպես պարզեցինք հիմնադրամի՝ վերջին տարիներին ներկայացրած հաշվետվություններից, 2013 թվականից այն գրեթե չի գործել. ֆինանսական մուտքեր չի ունեցել, գումարներ չեն ծախսվել, ծրագրեր չեն իրականացվել: Ասել է թե` հիմնադրամի գոյությունը վերջին տարիներին եղել է սիմվոլիկ:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս