«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զարմանալի զուգադիպությամբ Հայաստանի պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո սկսել է նվազման միտումներ ցուցաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական պարտքը մայիսի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 754.5մլն դոլար, եւ սա այս տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, ավելի քիչ, քան տարեսկզբին էր:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Այս ընթացքում նվազել է եւ կառավարության պարտքը, ընդ որում` խոսքը ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին պարտքի մասին է, եւ ԿԲ պարտքը: Տեղի ունեցածը, թերեւս, պատահական չէ. Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության այս մեկ ամսվա ընթացքում դեռ նոր պետական պարտք չի ներգրավել: Ընդհակառակը, նշված ժամանակահատվածը ծառայել է պարտքը փակելու ուղղությամբ»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: