
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Մոսկվա կմեկնի հունիսի 13-ին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վարչապետի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացրեց, որ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Մոսկվայում կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը եւ կդիտի առաջին` Ռուսաստան-Սաուդյան Արաբիա ֆուտբոլային հանդիպումը: Նշենք, որ այդ այցի ժամանակ նախատեսված չէ Փաշինյանի առանձին հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, չնայած չի բացառվում, որ նրանք ֆուտբոլային հանդիպումը միասին դիտեն:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: