Սահմանադրական դատարանում դատավորի երկու թափուր տեղ կմնա. քվեարկությունը կարող է տապալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ անց խորհրդարանում նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորի քվեարկությունը: Ինչպես հայտնի է թեկնածուն մեկն է` Ելիզավետա Դանիելյան: Եվ քանի որ դատավորի ընտրությունը սահմանադրական օրենք է հանդիսանում, այն պետք է տեղի ունենա պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն` պատգամավորներից 63-ը պետք է կողմ քվեարկեն, որպեսզի դատավոր ընտրվի:

Սակայն ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, այս պահի դրությամբ հայտնի է, որ Ծառուկյան խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, իսկ Ելք-ը դեմ է քվեարկելու: Ըստ այդմ շատ հավանական է, որ այս անգամ ևս քվեարկությունը տապալվի:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նույն կերպ տապալվեց նաև Էմիլ Բաբայանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությունը, այսինքն` ՍԴ-ում երկու դատավորի թափուր տեղ է լինելու:




Լրահոս