
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել:
Առնակ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ:
Հարություն Արշակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Իր դիմումի համաձայն՝ Կարեն Մարգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: