
Շատ բնական է, որ վիճահարույց հարցի վերաբերյալ պետք է այդպիսի քննարկում տեղի ունենար: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ կառավարության նիստում տեղի ունեցած Փաշինյան-Մինասյան բանավեճին, այս մասին նշեց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ սա նշանակում է, թե այլ կարծիքներ չեն հնչի, նա նշեց. «Երեկվա եղածը գործադիրի պատասխանատվության մասին է խոսում: Թիմային աշխատանքն է և պետք է թիմով հանդես գալ», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: