Ես ընկրկող չեմ. Արծվիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, թե նորմալ է համարում պարտադիր կուտակայինի վերաբերյալ  քննարկման ժամանակ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճը:

Հարցին՝ ինչո՞ւ մինչեւ վերջ չպնդեց իր դիրքորոշումը, Արծվիկ Մինասյանը նշեց, թե իր սզկբունքը պահել է: «Կարծում եմ, որ այդ սկզբունքը շատ հստակ է: Ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ մնալ դեմ, քանի դեռ հակառակի մեջ համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին էր, այլ հուլիսի մեկից ուժի մեջ մտնող նախագծի մեղմացման մասին էր»,- ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանը նշեց, թե ինքը ընկրկող չէ: «Չկա այդպիսի բան: Ես ընկրկող չեմ: Ես ձեզ առաջարկում եմ առաջիկայում, երբ մենք պարտադիր կուտակային բաղադրիչը սահմանադրականության տեսակետից քննարկման առարկա կդարձնենք, այն ժամանակ դուք հիշեք այս քննարկումները, եւ մենք կխոսենք»:




Լրահոս