Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը (PMI) ձգտում է բավարարել IQOS օգտագործողների սպասելիքները: Հունիսի 10-ին տեղի ունեցավ ընկերության առանց ծխի IQOS նորարարական ապրանքատեսակի առաջին մասնագիտացված վաճառասրահ ի բացումը։
80 քառակուսի մետր տարածքով IQOS խանութը տեղակայված է Դալմա Գարդեն Մոլում։ Շաբաթվա բոլոր օրերին բաց Երեւանի IQOS խանութն իր հաճախորդներին կառաջարկի բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում։
Ընկերության հայաստանյան ներկայացուցչության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան նշեց, որ Երեւանում IQOS բրենդային խանութի բացումը պատասխանն է Philip Morris- ի նորարարական ծխախոտային արտադրանքի նկատմամբ աճող սպառողական պահանջարկին: «Բրենդային խանութի բացումը մեր երկրում IQOS-ի վաճառքի ընդլայնման նշանակալի քայլ է։ Եվ սա առաջին անգամն է, երբ Երևանը կունենա մասնագիտացված առանց ծխի խանութ, ինչն արտացոլում է սպառողական պահանջարկն ու ավանդական սիգարետին այլընտրանք փնտրող ծխողների աճող թիվը։ Մենք հպարտ ենք, որ ամեն օր Հայաստանում մոտ 100 չափահաս ծխող քայլէ անում դեպի առանց ծխի ապագա», – հավելեց նա։
2008 թ.-ից ի վեր PMI-ի հետ աշխատել է ավելի քան 430 փորձագետ: Ընկերությունը ներդրել է ավելի քան 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց ծխի ապրանքների լայն տեսականի ստեղծելու նպատակով: PMI-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ին ամբողջապեսանցումկատարելը ծխողների համար պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունի: Ավելին իմանալու համար կարելի է այցելել պրոդուկտիվեբկայք՝ www.iqos.com:
PMI-ը նպատակ ունի ստեղծել առանց ծխի ապագա՝ մշակելով և վաճառքի հանելով այլընտրանքային ապրանքներ չափահաս ծխողների համար, ովքեր այլապես կշարունակեին ծխելը: PMI-ի ամենաառաջատար առանց ծխի ապրանքատեսակը՝ IQOS-ը, էլեկտրոնային սարք է, որը տաքացնում է «HEETS» կամ «HeatSticks» կոչվող հատուկ նախագծված ծխախոտի հատիկներն այրման մակարդակից ավելի ցածր ջերմաստիճանում՝ ծխի փոխարեն առաջացնելով գոլորշի: IQOS օգտագործելու արդյունքում մոխիր չի առաջանում:
PMI-ը նախատեսում է հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնել Հայաստանում: Այժմ PMI-ը հետազոտությունների երկու գործող կենտրոն ունի՝ Շվեյցարիայում և Սինգապուրում: