
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Մոսկվա կմեկնի հունիսի 13-ին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վարչապետի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացրեց, որ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Մոսկվայում կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը եւ կդիտի առաջին` Ռուսաստան-Սաուդյան Արաբիա ֆուտբոլային հանդիպումը: Նշենք, որ այդ այցի ժամանակ նախատեսված չէ Փաշինյանի առանձին հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, չնայած չի բացառվում, որ նրանք ֆուտբոլային հանդիպումը միասին դիտեն: