Թիրախում Հրազդանն է. ինչ է սպասվում Կոտայքի նորանշանակ մարզպետին և քաղաքապետին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Հրազդանի քաղաքապետի հրաժարականի թեման այն վառ օրինակն է, թե ինչպես չի կարելի աշխատել նոր Հայաստանում։ Մարզպետը պատրաստվում է ստուգումներ սկսել Հրազդանի քաղաքապետարանում:

«Այո, հիմնավոր կասկածներ ունեմ համայնքի զարգացման գործում համայնքի բյուջեի ոչ նպատակահարմար ծախսերի հետ կապված և ցանկանում եմ համոզվել, որ բյուջեով նախատեսված ծախսերը՝ քաղաքի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման համար, ծառայել են նպատակին։ Ես այդ մասով կասկածներ ունեմ, և դրա գնահատականը կտա միայն համապատասխան մարմինը համապատասխան ընթացակարգերի արդյունքում»,- մեզ հետ զրույցում նշեց Ռոմանոս Պետրոսյանը:

Ավելի մարնամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս