«Զադնի» չկա. «Ծառուկյան» դաշինքը պետք է ընտրություն կատարի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ընդվզում են՝ ինչպես կարող է կառավարությունը, նրա ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան բերել և առաջարկել հրատապության կարգով փոփոխություն կատարել «Բարեգործության մասին» օրենքում, առանց խորհրդակցելու Հայաստանի թիվ մեկ բարեգործի` Գագիկ Ծառուկյանի հետ: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն առաջարկում են, որ կառավարությունը հրաժարվի իր այս նախաձեռնությունից և հետ կանչի օրինագիծը:

Նրանք հույս ունեն, որ կարող են ճնշել Փաշինյանին և ստիպել, որ նա հրաժարվի այս նախագիծը խորհրդարանում քննարկելուց և այդպիսով իրենց ծանր ընտրության առաջ կանգնեցնելուց: Նիկոլ Փաշինյանի վարքագծին փոքր-ինչ ծանոթ մեկը դժվար թե հավատա, որ Փաշինյանը հետ քայլ կկատարի, այնպես որ, «Ծառուկյան» դաշինքը պետք է ընտրություն կատարի»:

Ավելի մարնամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս