Սաշիկ Սարգսյանի ու իր աներձագի գլխին սև ամպեր են կուտակվել. ինչեր են հայտնաբերվել նրանց գազալցակայանում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Պետական եկամուտների կոմիտեն մեծամասշտաբ ստուգումներ է սկսել Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին պատկանող գազալցակայանում: Նշենք, որ թեև Հրազդանում գտնվող գազալցակայանը պետական է, սակայն այն աշխատեցնում են Սաշիկն ու իր աներձագը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` հարկային ստուգումների արդյունքում այստեղ աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել՝ չկատարված և թաքցրած հարկերի տեսքով: Բացի թաքցրած հարկերից, գազալցակայանում բացահայտվել են այլ տարաբնույթ ապօրինություններ. գազալցակայանի աշխատակիցները տարիներ շարունակ տնօրինությանն են վերադարձրել քարտերին փոխանցված իրենց աշխատավարձերը:

Սաշիկն ու իր աներձագը ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորինս օգուտ քաղեն սեփական բիզնեսից: Նրանք անգամ տարածքում կատարվող ասֆալտապատումը իրականացրել են գազ լիցքավորող աշխատակիցներից հավաքած գումարներով: Թե ինչ ընթացք կստանան Սաշիկ Սարգսյանին պատկանող բիզնեսներում ստուգումները, և պետբյուջե ինչքան գումար կվերականգնվի բացահայտված խախտումների արդյունքում` ցույց կտա ժամանակը:

Ավելի մարնամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս