
Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ:
Հիշենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօր նկատել էր, որ Արմեն Սարգսյանն արդեն երկու ամիս է՝ ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը, սակայն այս ողջ ընթացքում չի այցելել Արցախի Հանրապետություն: Նա այնտեղ եղել է միայն նախագահ ընտրվելուց առաջ՝ փետրվարի 9-ին, եւ վերջ: Ավելին՝ այս ընթացքում Արմեն Սարգսյանը նույնիսկ տեսակետ չի հայտնել Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մինչդեռ, «Ժողովուրդ» օրաթերթին նախագահի լրատվական ծառայությունից փոխանցել են. «Պաշտոնական այց դեպի Արցախ առաջիկայում նախատեսված չէ»:
Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, Նախագահն Արցախ է մեկնել անձնական հրավերով, ոչ պաշտոնական ֆորմատով: