Ինչով է հայտնի ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատարը. նրան վարձահատո՞ւյց եղան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Վաղինակ Սարգսյանին: Այս նշանակումը, սակայն, պատահական չէ. ապրիլի 23-ին Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տեւած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումը զինծառայողներ համազգեստներով: Եվ Սարգսյանը եղել է հենց այդ բրիգադի հրամանատարը:

Ըստ Պն-ում տարածված լուրերի` զորամասի հրամանատարական կազմն է օգնել զինվորներին միանալ բողոքի ակցիային: Հիմա շատերը հակված են կարծելու, որ Վաղինակ Սարգսյանին նման բարձր պաշտոնի նշանակելը կապված է հենց այդ դեպքի հետ:




Լրահոս