Beeline-ը «ՍևանՍտարտափՍամմիթ 2018»-ի գլխավոր գործընկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը դարձել է «ՍևանՍտարտափՍամմիթ 2018»-ի գլխավոր գործընկերը։ Ընկերությունը սամմիթին աջակցություն կցուցաբերի «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։

Ավանդաբար «ՍևանՍտարտափՍամմիթ»-ն անցկացվում է Սևանի ափին։ Վրանայինճամբարի ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակիցները ներդրողներին կներկայացնեն իրենց ստարտափները, կմասնակցեն նախագծերի զարգացման հետ կապված բազմաթիվ ուսուցողական միջոցառումներին։

Այս տարի սամմիթը կանցկացվի հուլիսի 22-ից 29-ը, և այդ ընթացքում դրան կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։

«Beeline-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում ստարտափ միջավայրի զարգացմանը։ Այդ նպատակով մենք գործարկել ենք մեր սեփական ստարտափինկուբատորը։ Իսկ այս համաժողովը դիտարկում ենք որպես Հայաստանում սկսնակ ստարտափներին շոշափելի աջակցություն տրամադրելու հիանալի հնարավորություն։ Հուսով եմ, յուրաքանչյուր ստարտափ, ներդրող և առ հասարակ մասնակից կիրականացնի այն բոլոր նպատակները, որոնց համար գալիս է «ՍևանՍտարտափՍամմիթին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարի սամմիթը դուրս է եկել միջազգային հարթակ՝ որպես «ՍիսայդՍտարտափՍամմիթ», և անցկացվել ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Առաջիկա սամմիթըՍևանի ափին կդառնա եզրափակիչ միջոցառումը, որի ժամանակ կամփոփվեն ԱՄԷ-ի և Հնդկաստանի համաժողովների արդյունքները։

Ծրագրի ներդրումային ֆոնդը 100 000 ԱՄՆ դոլար է, որը կտրվի ծրագրի մասնակից մեկ կամ երկու ստարտափի, մրցանակային ֆոնդը կկազմի 50 000 ԱՄՆ դոլար։

«Մեր գլխավոր նպատակներից մեկը համագործակցության հարթակ ստեղծելն է բոլոր գործարարների և առաջատար ընկերությունների միջև, և շատ ուրախ ենք, որ այս տարի ևս կհամագործակցենք Beeline-ի հետ։ Շարունակական աջակցությունը մեր ծրագրի իրականացմանը փաստում է այն, որ Beeline-ը ցանկանում է Հայաստանում խրախուսել նորարարական գաղափարների կայացումը, որն էլ իր հերթին մեր երկիրն ավելի գրավիչ կդարձնի ներդնողների համար»,- նշել է «ՍևանՍտարտափՍամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։

Beeline-ը երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գործընկեր։




Լրահոս