
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին Վերաքննիչ դատարանը որոշեց ազատ արձակել` բավարարելով Սէֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը։
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար տրվող 6 միլիոն դրամ գրավը դեռևս չի փոխանցվել: Րոպեներ անց հարցը կլուծվի և նա ազատ կարձակվի:
Հիշեցնենք` մարտի 20-ին Ժիրայր Սէֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: